1. Կարտոֆիլ և ոսպ
Միջոցը թևատակերը կփափկեցնի, կսպիտակեցնի:
Անհրաժեշտ է՝
- 1 ոչ մեծ բաժակ մաքրված և մանրացված կարտոֆիլ,
- 1 բաժակ դեղին ոսպ,
- 1 ճ/գ մեղր,
- 4 ճ/գ լայմի հյութ,
- Կտոր՝ ֆիլտրի համար։
Պատրաստումը
Ոսպը թրջեք, թողեք՝ գիշերը մնա:
Հաջորդ օրը դրանից մածուկ պատրաստեք:
Կարտոֆիլը լցրեք կտորի մեջ: Ձեռքերը սեղմեք:
Կիտրոնի հյութը, կարտոֆիլի ջուրը և մեղրը ավելացրեք ոսպի մածուկին, ամենը խառնեք:
Քսեք անհրաժեշտ հատվածին և թողեք՝ չորանա 15-20 րոպե:
Լրիվ չորանալուց հետո լվացեք սառը ջրով:
Կրկնեք շաբաթական մեկ անգամ:
2. Բանան և վարսակ
Անհրաժեշտ է՝
- 1 հասած բանան
- 2 ճ/գ վարսակ
Պատրաստումը
Բանանը մանրացրեք։
Ավելացրեք վարսակը, որ մածուկ ստացվի:
Շրջանաձև շարժումներով քսեք այդ հատվածին:
Թողեք 10-15 րոպե:
Վերջում լվացեք տաք ջրով:
Կրկնեք շաբաթական 3 անգամ:
3. Սոդա և շաքարավազ
Սոդան ազդում է որպես սպիտակեցնող նյութ և սկրաբ, մաշկը թեփազատում է:
Պատրաստումը
- Շաքարավազը և սոդան խառնեք լայմի հյութի հետ:
- Քսեք անհրաժեշտ հատվածին:
- Թողեք 8-10 րոպե՝ այդ ընթացքում մերսելով շրջանաձև շարժումներով:
- Վերջում ողողեք սառը ջրով:
- Չորացրեք և խոնավեցնող քսուք քսեք:
- Կրկնեք շաբաթական 2 անգամ:
4. Ձիթապտղի յուղ և շաքարավազ
Կսպիտակեցնի և կխոնավեցնի թևատակերը:
Պատրաստումը
- Խառնեք 3 ճ/գ ձիթապտղի յուղ և 1 բաժակ դարչնագույն շաքարավազ:
- Շրջանաձև շարժումներով քսեք անհրաժեշտ հատվածին:
- Թողեք 5 րոպե, լվացեք սառը ջրով:
- Կրկնեք շաբաթական 2 անգամ: