Աշխարհը գնում է դեպի դեգրադացում, ու այժմ դեգրադացման կենտրոնում է հայտնվել Ճապոնիան. այստեղ մասսայաբար տղամարդիկ սկսել են ամուսնանալ տիկնիկների հետ։ Ինչպե՞ս այսպես ստացվեց։ 

Ճապոնական ընկերությունները սկսեցին արտադրել տիկնիկներ, որոնք կարողանում են խոսել, պատասխանել տղամարդու հարցերին ու բավարարել նրա բոլոր ցանկությունները։ Այս տիկնիկները դիմում են իրենց գնողին «Տեր իմ»-ով։ Այսպես՝ այս տիկնիկները սկսեցին զբաղեցնել իսկական կանանց տեղը։ 

Շատ ճապոնացիներ նշում են, որ հոգնել են իրական հարաբերություններից։ Հիմնականում տիկնիկ գնողները միջին տարիքի տղամարդիկ են, ովքեր սիրո վատ փորձ են ունեցել։ Տիկնիկներն արժեն 500-5000 դոլար, դրանք այնքան էլ մատչելի չեն, սակայն փոխարենը տղամարդը կարողանում է ազատվել հարսանեկան ծախսերից, նրա համար այլևս ոչ մի ծախս չի անում, նվերներ չի գնում, սնունդի համար փող չի հատկացնում և թանկարժեք վայրեր չի տանում։ 

Ցավալի է, բայց այժմ անգամ շատ երիտասարդներ են դիմում այս ծառայությանը։ Ամեն ինչ ավելի տարածվեց, երբ ճապոնական ընկերությունները հայտարարեցին, որ կարող են անգամ տիկնիկները պատրաստել այնպիսին, ինչպիսին որ կցանկանա նրանց տեսնել գնորդը։ Շատերն իրենց սիրելիի դիմագծերով են տիկնիկներ պատվիրում, որ հետո հավատան՝ իբր ամուսնացել են իրենց ամբողջ կյանքի սիրո հետ։ 

Սակայն ամենավատը դեռ առջևում է. ի հակադրություն այս տիկնիկների՝ որոշ ընկերություններ արդեն թողարկել են տղամարդ տիկնիկներ հատուկ այն կանանց համար, ովքեր չեն ուզում ամուսնանալ իսկական տղամարդու հետ և կնախընտրեին ամուսնանալ տիկնիկի հետ։ Այս տիկնիկների գները սկսվում են 1500 դոլարից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել