iPhone-ի և iPad-ի հին մոդելների օգտատերերին զգուշացրել են այն խնդիրների մասին, որոնք կարող են սկսվել երկուշաբթի օրվանից: Այս մասին հաղորդվում է Apple ընկերության կայքում:

Այսպես, մինչև 2012 թվականը արտադրված տեխնիկայի տերերը կարող են խնդիրներ ունենալ կապված գտնվելու ճշգրիտ վայրը որոշելու, ամսաթվի և ժամի հետ: Խնդիրներից խուսափելու համար Apple ընկերությունը խորհուրդ է տալիս թարմացնել iOS-ը:

Նշվում է, որ հնացած սարքերի օգտատերերը, որոնք չեն հասցրել մինչև նոյեմբերի 3-ը թարմացնել դրանք, պետք է թարմացնեն օպերացիոն համակարգը միայն համակարգչի օգնությամբ՝ մինչ այդ պահպանելով պահուստային պատճենը: Դա բացատրվում է նրանով, որ Wi-Fi-ի միջոցով թարմացումը անհասանելի կլինի ճշգրիտ գեոլոկացիան, ժամն ու ամսաթիվը որոշելու հետ կապված խնդիրների պատճառով, ինչն անհրաժեշտ է iCloud-ի, App Store-ի և էլեկտրոնային փոստի ճշգրիտ աշխատանքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել