HBO հեռուստաընկերությունը նկարահանելու է «Գահերի խաղը» (2011-2019 թթ.) ժողովրդականություն վայելող սերիալի պրիկվելը, որը կստանա House Of The Dragon («Վիշապի տունը») անվանումը: Այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 29-ին WarnerMedia մեդիահոլդինգի՝ ներդրողների համար կազմակերպված միջոցառմանը, որի մեջ մտնում է HBO-ն: Ավելի վաղ հեռուստաընկերությունը հրաժարվելէր նման մեկ այլ նախագծից։

Հրապարակված տվյալների համաձայն, նոր սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ: Որպես «Վիշապի տան» ռեժիսոր հանդես կգա բրիտանացի Միգել Սապոչնիկը, որը նկարահանվել է հիմնական կինոսագայի մի քանի սերիայում եւ 2016 թվականին Emmy-ի մրցանակներից մեկին է արժանացել «Դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:

Պրիկվելի սյուժեն ստեղծվելու է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով, որը Ռայան Քոնդալի հետ միասին հանդես է գալու որպես դրա սցենարիստ: Ներկա դրությամբ HBO-ն պատվիրել է նոր սերիալի 10 էպիզոդ: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել