Հիշում եք չէ՞ էս ազնվություն ճառագայթող դեմքով խրոխտ չինովնիկին: Այո՛, այո՛, ոչ ավել, ոչ պակաս, բոլոր թոշակառուների կումիռ և նպաստավորների բարեկամ, ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն է:
Ուրեմն, մեծն մարդասեր Ասատրյանը, ով նույն այն մարդասերն էր, որ մոտավորապես դեմքի այ էս արտահայտությունով ու իրանից խիստ գոհ տեսախցիկների առաջ հայտարարում էր, որ Հայրիկյանի վրա 20 միլիոն գմփցնելը էդ մարդասիրության դրսևորում ա:
Ապրի ինքը... Հիմա մնաց սրան հասկացնեն, որ իրա կանտոռում, էլի մարդասիրական մղումներից ելնելով, իրար գան ու պատշաճ կատարեն իրենց անմիջական պարտականությունները, որ այնպես չլինի, ինչպես այս ամիս եղավ, ու թոշակառուների թոշակները ուշացնեն՝ պատճառաբանելով, որ ցուցակների մեջ ճշտումներ մտցնելու պատճառով մի երկու օր զադեռժկա են արել:
Մարդասերներ, դուք էդ ճշտումներն անելու համար ունեք ամբողջ ամիս, ուրեմն բարի եղեք ու զբաղվեք Ձեր գործերով, որ թոշակառու տատիկը կամ պապիկը, ով ստիպված է ձեր գրոշներով մեկ ամիս գոյատևել, դեռ մի բան էլ մի քանի օր չսպասի, որ էդ գրոշները տան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել