Tert.am-ը գրում է.

Ռուսական ռազմաբազայի ներուժի արդիականցման վերաբերյալ իշխանությունները պետք է  հանդես գան լրացուցիչ պարզաբանումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Աեվտիսյանը՝ անդրադառնալով Կրեմլի կողմից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը կրկնապատկելուն ու սպառազինությունն արդիականացնելուն:

Հիշեցնենք, այդ մասին հայտնի էր դարձել Երևանում Սեգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի  բանակցություններից հետո:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ մամուլում տարբեր վերլուծություններ և պնդումներ են արվում, որոնց պաշտոնական պատասխաններ տրված չեն: «Մեզ համար պարզ չէ՝ անձնակազմը ավելացվում է, թե ոչ, թե խոսքը միայն սպառազինության որակի և տեսականու փոփոխության մասին է, որի շնորհիվ պետք է, ըստ գնահատման, ներուժը մեծացվի: Այդ հարցի պատասխանը չգիտենք, իսկ դա բավականին տարբեր վիճակներ է առաջացնում. անձնակազմի քանակի փոփոխությունը հանգեցնելու է նաև բազայի  համար լրացուցիչ հողամասերի հատկացման անհրաժեշտության, որը մեզ ավելի բարդ իրավիճակի առաջ կարող է կանգնեցնել: Բացի դա, մենք պետք է նկատի ունենանք, որ հատկապես ՌԴ-ի և Թուրքիայի մերձեցման ժամանակահատվածներում Ռուսաստանն  իր ռազմական կարողությունը մեր տարածքում չի մեծացնում մեր շահերից ելնելով, բացառապես իր շահերից ելնելով է դա անում»,-մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել