Tert.am-ը գրում է.
Ռուսական ռազմաբազայի ներուժի արդիականցման վերաբերյալ իշխանությունները պետք է հանդես գան լրացուցիչ պարզաբանումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Աեվտիսյանը՝ անդրադառնալով Կրեմլի կողմից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը կրկնապատկելուն ու սպառազինությունն արդիականացնելուն:
Հիշեցնենք, այդ մասին հայտնի էր դարձել Երևանում Սեգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի բանակցություններից հետո:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ մամուլում տարբեր վերլուծություններ և պնդումներ են արվում, որոնց պաշտոնական պատասխաններ տրված չեն: «Մեզ համար պարզ չէ՝ անձնակազմը ավելացվում է, թե ոչ, թե խոսքը միայն սպառազինության որակի և տեսականու փոփոխության մասին է, որի շնորհիվ պետք է, ըստ գնահատման, ներուժը մեծացվի: Այդ հարցի պատասխանը չգիտենք, իսկ դա բավականին տարբեր վիճակներ է առաջացնում. անձնակազմի քանակի փոփոխությունը հանգեցնելու է նաև բազայի համար լրացուցիչ հողամասերի հատկացման անհրաժեշտության, որը մեզ ավելի բարդ իրավիճակի առաջ կարող է կանգնեցնել: Բացի դա, մենք պետք է նկատի ունենանք, որ հատկապես ՌԴ-ի և Թուրքիայի մերձեցման ժամանակահատվածներում Ռուսաստանն իր ռազմական կարողությունը մեր տարածքում չի մեծացնում մեր շահերից ելնելով, բացառապես իր շահերից ելնելով է դա անում»,-մանրամասնեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: