«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հոկտեմբերի 31-ի թողարկմանն անդրադարձ կար Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ Մեկնաբանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքից մի հատված, որ նա չի վախենում ձերբակալվելուց, վախենում է անպատասխանատու պոպուլիստ իշխանության գործելաոճից։ Այնուհետ նշեց, որ հայտարարությանն արձագանքել են իշխող «Իմ քայը» դաշինքի և քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները, մինչդեռ ռեպորտաժի մեծ մասը կառուցված էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքի վրա, այնուհետ Սարգսյանի խոսքը մեկնաբանում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձանակատար Զարեհ Սինանյանը։

Ընդամենը մի քանի վայրկյան, այսպես ասած, բազմակողմանիության իմիտացիա ստեղծելու համար, ներկայացվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքը և բացակայում էր Հանրապետական կուսակցության որևէ գործչի արձագանք այն դեպքում, երբ մեկնաբանն իր խոսքում նշել էր, որ հայտարարությունը մեկնաբանել են քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ ևս։
Բացի այդ՝ լրագրողը ռեպորտաժում վերաբերմունք էր արտահայտում՝ որակում տալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այն անվանելով հեգնախառն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին կոչ է անում «Ազատության»-ը հիմնվել լրագրողական էթիկայի, ոչ քաղաքական նախասիրությունների վրա։

https://www.azatutyun.am/a/30247552.html

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել