Հենց նոր դատարանը բավարարել է ցմահ ազատազրկված Բազմասպան Մանյակի Սուտիկյանի դիմումը վաղաժամ ազատազրկման մասին։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ այն մասին, թե ինչպես է ԱԺ մամուլի ծառայության նախկին ղեկավար Արսեն Բաբայանը իրեն հրահանգել ներխուժել մի բնակարան, սպանել բոլոր բնակիչներին, մասնատել ու այրել մարմինները։ Ըստ նոր ի հայտ եկած ցուցմունքների՝ Բաբայանը խորհուրդ է տվել դիմել հայտնի վիրաբույժ ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ մարմինների մասնատումը առավել արդյունավետ ու հաճելի դարձնելու համար։ Բաբայանի ու Բաբլոյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։ Բազմասպան Սուտիկյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Այսօր կեսօրին դատարանը բավարարել է ցմահ ազատազրկված Միաբջիջ Սպանիկյանի դիմումը վաղաժամ ազատազրկման մասին։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ այն մասին, թե ինչպես է սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն հրահանգել թունավորել մի դասարան երեխա ու ուտել նրանց։ Ցուցմունքը համալրվել է հանկարծահաս հիշողությամբ այն մասին, որ այդ ամենին հետևում էր ու համտեսմանը ցանկություն էր հայտնել մասնակցել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Թովմասյանն ու Վանեցյանը կալանավորվել են։ Սպանիկյանը ազատ է արձակվել 13 տարի բանտում անցկացնելուց հետո։

Հետևելով նախկին աննախադեպ բացահայտումներին՝ դատարանը ազատ է արձակել նաև մեկ այլ ցմահ ազատազրկված, բանակի ավագ լեյտենանտ Բռնաբարրի Դաժանիկյանին։ Վերջինս դիմել էր վաղաժամ ազատազրկման՝ հայտարարելով, որ պատրաստ է ցուցմունք տալ այն մասին, թե ինչպես է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնալով իրեն ստիպել կրակ բացել հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Սկյուռիկ» գարեջրատանը, ինչի արդյունքում զոհվել է 11 մարդ, ներառյալ՝ այդ պահին փողոցով անցնող երկու երեխա։ Այդ քայլին իրեն դրդելու պահին սենյակում են գտնվել նաև Քոչարյանի հարս Սիրուշոն, Շուշան Պետրոսյանն ու Ռիհաննան, ովքեր դաժանաբար ծիծաղում էին ու նպաստում էին զանգվածային գնդակահարություն իրականացնելուն։ Քոչարյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել։ Սիրուշոն, Շուշան Պետրոսյանն ու ՌԻհաննա ազատ են արձակվել չհեռանալու մասին պահմանով։ Բռնաբարրի Դաժանիկյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Վերջինիս դիմավորել է Արման Բաբաջանյանի ծառայողական մեքենան՝ Արման Բաբաջանյանի հետ միասին, ով նախկին ցմահ ազատազրկվածին փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալական ուղերձը։ Դաժանիկյանին է շնորհվել նաև բնակարան Երևանի կենտրոնում, ինչպես նաև 8 տարի բանտում անցկացված տարիների ընթացքում կուտակված աշխատավարձը։ Դաժանիկյանին նաև շնորհվել է մայորի կոչում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել