Հին Չինաստանի մեծագույն մտածողներից մեկը՝ Կոնֆուցիոսը, կյանքի, բարոյականության ու էթիկայի մասին իր պատկերացումներն ուներ։ Նրա մտքերը մինչև օրս անհնար է կարդալ առանց դրանցից դաս քաղելու։ Առաջարկում ենք ծանոթանալ մտածողի 20 ամենաիմաստուն մտքերին, որոնք պետք է կարդալ ամեն օր։ 

1. Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք դուք գնում, կարևորը, որ երբեք կանգ չառնեք։

2. Եթե դու ատում ես որևէ մեկին, ուրեմն՝ նա քեզ հաղթել է։ 

3. Այն երկրում, որտեղ կա կարգուկանոն, կարող ես համարձակ լինել և՛ խոսքումդ, և՛ գործումդ։ Այն երկրում, որտեղ կարգուկանոն չկա, համարձակ եղիր գործումդ, բայց զգույշ եղիր խոսելիս։ 

4. Վրեժխնդիր լինելուց առաջ երկու գերեզման է պետք փորել։ 

5. Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, ավելի մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում, բայց իրական երջանկությունն այն է, երբ սիրում ես դու։ 

6. Իրականում կյանքն այնքան պարզ է. մենք ենք այն ամեն օր բարդացնում։ 

7. Մենք սովոր ենք խորհուրդներն ընդունել կաթիլներով, իսկ ինքներս խորհուրդներ բաժանել դույլերով։ 

8. Խելացի մարդը սովոր է պահանջներ ներկայացնել միայն ինքն իրեն. տգետը պահանջում է բոլորից։ 

9. Երեք բան երբեք չեն վերադառնում՝ ծախսված ժամանակը, ասված խոսքն ու բաց թողնված հնարավորությունը։ 

10. Գտե՛ք ձեր սիրելի աշխատանքն ու այլևս երբեք ստիպված չեք լինի աշխատել։ 

11. Փորձե՛ք մի փոքր բարի լինել ու կտեսնեք, որ էլ երբեք ոչ մի վատ արարք չեք գործի։ 

12. Հնում մարդիկ սովորում էին, որ զարմացնեն իրենք իրենց. հիմա մարդիկ սովորում են, որ զարմացնեն ուրիշներին։ 

13. Կարելի է ամբողջ կյանքում անիծել խավարը, բայց հնարավոր է նաև ուղղակի այդ խավարում մի փոքր մոմ վառել։ 

14. Գեղեցկություն կա ամեն ինչում, բայց ոչ բոլորին է տրված դա տեսնել։ 

15. Եթե թքում են քո մեջքին, նշանակում է՝ դու առջևում ես։ 

16. Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, թե ինչ է մահը, եթե մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչ է կյանքը։ 

17. Իմաստուն մարդը չի անում ուրիշների հանդեպ այն, ինչը չէր ցանկանա, որ իր հանդեպ անեին։ 

18. Մի՛ անհանգստացիր նրանից, որ քեզ ոչ ոք չի ճանաչում։ Անհանգստացի՛ր այն մտքից, թե արդյոք դու արժանի ես նրան, որ քեզ ճանաչեն։ 

19. Հաճախ մենք շատ բան ենք նկատում, բայց բաց ենք թողնում ամենակարևորը։ 

20. Սխալը միայն այն ժամանակ է համարվում սխալ, երբ այն չես ուղղում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել