Բավականին երկար ժամանակ է, ինչ Ատելության կուսակցության ամենաանպատվաբեր ու հնարավորինս ախմախ մեկնաբանություններով հանդես գալու գործը բարդել են Ալեն Սիմոնյանի վրա: Իրականում այս տղան մեղք է, նրան խղճալ է պետք, ոչ ավելին: Որովհետև նա Ատելության կուսակցության շարքերում հայտնվել է մի իրավիճակում, երբ բոլորն ուզում են հասկանալ՝ ո՞ւմ լակեյն է սա: Եվ քանի որ նույն Ատելության կուսակցության շարքերում կա կարծիք, որ Ալենը «ստուկաչ է», իսկ Ատելության կուսակցության մի կարկառուն էլ վերջերս հայտարարեց, որ սա պատգամավոր է դարձել կրիմինալի ու փողոցային խուժանի ակտիվ աջակցությամբ, ապա նրան ամեն կերպ ստիպում են ապացուցել իր հավատարմությունն Ատելության շեֆին՝ վերապահելով նրան ամենաանպատվաբեր գործերը: Զզվանքի աստիճանի հասնող այս գործընթացից Ալենը չի էլ փորձում մաքուր դուրս գալ: Չի էլ կարող այդ մասին մտածել և հույս ունենալ: Նա մտածում է միայն այսրոպեական գոյատևման, կաշին հենց այսօր փրկելու մասին: Ի դեպ, որքան էլ փորձի ապացուցել, որ միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի լակեյն է, միևնույն է, ընտանիքապետությունը նրան չի ներելու: Չափազանց շատ բան գիտեն նրա «ծառայությունների» մասին, մինչև վերջ օգտագործելու են ու դեն նետեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել