Պրիմադոննան հիանալի տեսք ունի նաև 70 տարեկանում:
Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան վերջերս Instagram-ի ակտիվ օգտատեր է դարձել. նա հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ ուրախացնելով իր երկրպագուներին:
Այս անգամ երգչուհին իր երկրպագուներին սելֆի է ցուցադրել, որտեղ նա վառ դիմահարդարում և նոր սանրվածք ունի: Պրիմադոննան ավանդաբար սև գույնով ընդգծված աչքերով է և կարմիր շրթունքներով: Բայց պատկերի հիմնական շեշտադրումը սանրվածքն է: Ալլա Բորիսովնան իր գանգուրները հավաքել է մի կողմում՝ թեթևություն հաղորդելով կերպարին:
«Ես սիրում եմ քեզ, ինչպես սիրում են կյանքում մեկ անգամ»,- երգչուհին մակագրել է լուսանկարը իր երգի խոսքերով, հավանաբար դրանք ուղղելով իր ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել