Լավ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ի վերջո վավերացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, բայց լավ չէ, որ արդեն 1,5 տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների տունը չի տարբերում ԱՄՆ Կոնգրեսից: Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում միջազգային, մասնավորապես՝ ամերիկյան ներքաղաքական անցուդարձերի մասին իր փայլուն ու թարմ տեղեկություններով: Դա արդեն մեկ անգամ ապացուցվեց անցած սեպտեմբերին ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և The New York Times-ի միջև վիճաբանության ամենաթեժ պահին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հիշյալ օրաթերթի խմբագրությունում սելֆիներ էին անում:
Հ.Գ. Հետևելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի թվիթերյան գրառմանը՝ պարզվում է, թե հիմնական «պրոբլեմը» որտեղ է գտնվում: