Մեր օրերում պատմությանը հայտնի կերպարների վերստեղծումը դարձել է առավել տարածված, ու դրա շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լավ հասկանալ՝ ինչ տեսք են ունեցել նրանք, ում կերպարները մենք սովոր ենք լրիվ այլ կերպ պատկերացնել։ 

Այսպես՝ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները՝ դոկտոր Ռիչարդ Նիվի գլխավորությամբ, վերստեղծել են Հիսուս Քրիստոսի իրական կերպարը, որը, մեղմ ասած, տարբերվում է մինչև օրս մեզ հայտնի նրա բոլոր կերպարներից։ Հետազոտական աշխատանքը նրանք սկսել են աշխարհի տարբեր Աստվածաշունչերի ուսումնասիրությունից, որոնցում, սակայն, Հիսուսի արտաքինի մասին շատ տվյալներ գտնել նրանք չեն կարողացել։ 

Սակայն դրանցից շատերում նշվում էր, որ նա նման է եղել իր աշակերտներին։ Այստեղ է, որ Նիվը հասկացավ, որ Հիսուս Քրիստոսին մինչև օրս պատկերել են որպես շարքային եվրոպացու արտաքինով տղամարդ, այնինչ նրան պետք է պատկերել որպես հրեայի։ Այդ ժամանակ Նիվը որոշեց ուսումնասիրել, թե ինչ տեսք են ունեցել հրեաներն այդ շրջանում։ 

Նա սկսեց ուսումնասիրել ոչ միայն նրանց գանգն ու դրա կառուցվածքը, այլ նաև ԴՆԹ-ն, որի արդյունքում ավելի ճշգրիտ պատկեր ստանալու հավանականությունն ավելի մեծացավ։ Արդյունքում քիչ-քիչ սկսեցին նշմարվել Հիսուս Քրիստոսի իրական դիմագծերը։ 

Նախնական տվյալները գտնելուց հետո արդեն փորձագետներին օգնության հասան նորագույն տեխնոլոգիաները, որոնք կարողացան ամբողջական կերպարը կառուցել։ Արդյունքն ամբողջովին տարբերվում է մեզ հայտնի բոլոր հնարավոր կերպարներից։ Հիսուսն այստեղ շագանակագույն մուգ ու խուճուճ մազերով տղամարդ է, ով ունի բավական մեծ քիթ ու ավելի կոպիտ դիմագծեր։ 

Չնայած շատ գիտնականներ ինչ-որ հարցերում փորձեցին չհամաձայնվել նոր կերպարի հետ, սակայն անգամ ամենախիստ քննադատներն ընդունեցին, որ նոր կերպարն ավելի իրական ու մոտ է Հիսուս Քրիստոսի իրական արտաքինին, քան այն, որը մենք ֆիլմերի կամ սրբապատկերների միջոցով սովոր ենք տեսնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել