Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «հակածխախոտային» պայքարը վերածվում է անձնավորված և մեկ ընկերության դեմ պայքարի... Այդ մասին են վկայում առողջապահության նախարարի վերջին 2-3 օրերի հրապարակումները, որտեղ նա հստակ նշում է ծխախոտ ներկրող միայն ՄԵԿ ընկերության անուն և փորձում վարկաբեկող «նյութեր» պեղել և տեղադրել իր էջում:

Հիմա գոնե պա՞րզ է, որ ձեր սրտի նախարարը չի պայքարում այն բանի համար, որ մեր երկրում ծխող մարդկանց թիվը նվազի, այլ պայքարում է կոնկրետ ծխախոտ ներկրող ՄԵԿ ընկերության դեմ, ինչը արժեզրկում է ԻՐԱԿԱՆ հակածխախոտային պայքարը... Նման խնդիրները կստեղծեն անվստահություն առողջապահության նախարարության նկատմամբ և հետագա նման նախագծերն էլ դատապարտված կլինեն ֆիասկոյի:

Սա հովանավորչության ամենապարզ և ամենակոպիտ դրսևորումն է: Մնում է՝ նախարարն էջում գրի «Marlboro-ի փոխարեն ծխե՛ք Kent» կամ նկար տեղադրի «Նոյ» ծխախոտի տուփով...

Հակակոռուպցիոն պայքա՞ր... Չէ, չեմ լսել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել