Ֆիլմ, որը, թերևս, անհնար է նայել առանց ժպիտի ու գեղեցիկ հիշողությունների։ Մենք որոշեցինք առանձնացնել բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմերից մեկի՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի հայտնի 15 մտքերը, որոնք կարդալուց հետո դուք կտեղափոխվեք քաղցր հուշերի գիրկը։ 

1. Կենացն առանց գինու նույնն է, թե հարսանիքն առանց հարսի։ 

2. Իմ ապուպապն ասում էր. «Ունեմ ցանկություն տուն գնելու, բայց չունեմ հնարավորություն։ Ունեմ հնարավորություն այծ գնելու, բայց չունեմ ցանկություն։ Եկեք խմենք նրա համար, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները միշտ համապատասխանեն իրար»։ 

3. Անիծվի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեկուլի ղեկին։ Թող նրա շարժիչը դարից դար չորանա։ 

4. Այստեղից ես երկու ելք ունեմ. կա՛մ ես նրան տանում եմ զագս, կա՛մ ինքն ինձ տանում է դատախազի մոտ։ 

5. Մեղք է հիվանդ մարդկանց վրա ծիծաղելը։ 

6. Սխալներն ընդունել պետք չէ, դրանք լվանալ է  պետք․․․ արյունով։ 

7. Մենք ձեզ կբուժենք. հարբեցողներով զբաղվում ենք մենք։ 

8. Իրոք վիրավորական է, անկեղծ եմ ասում. ախր բան չեմ արել, ուղղակի ներս եմ մտել։ 

9. Ապրելն, ինչպես ասում են, լավ է, իսկ լավ ապրելն ավելի լավ է։ 

10. Ամեն ինչ պարզ է՝ հիվանդի մոտ դելիրիում տրեմենս է, այսինքն՝ «белая горячка»: 

11. Կեցցե՛ մեր դատարանը՝ ամենամարդասեր դատարանն աշխարհում։ 

12. Հարգելի՛ դատավոր, իսկ ինքը չի կարող նստել։ 

13. Շտապել պետք չէ. հասարակությանը պետք է վերադարձնել միայն առողջ մարդու։ 

14. Սա ձեզ համար լեզգինկա չէ, սա թվիստ է։ 

15. Ես նրան գողացել եմ, ես էլ նրան կվերադարձնեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել