Առավոտյան նախաճաշի փոխարեն սուրճ խմելը կարող է բացասաբար անդրադառնալ աղեստամոքսային համակարգի վրա, ասել է գաստրոէնտերոլոգ Մարիա Բադալյանը:

«Բանն այն է, որ ամեն առավոտ պետք է դատարկել լեղապարկը, և դրանում կարող են օգնել սովորական բանանը, մյուսլին կամ շիլան»,- բացատրել է նա «Վեչեռնայա Մոսկվա» պարբերականի լրագրողների հետ զրույցում:

Բժշկի խոսքերով` սուրճ խմելը հատկապես կարող է վնասել նրանց, ովքեր տառապում են լեղաքարային հիվանդությամբ կամ խոլեցիստիտով: Բացի այդ՝ նյարդային կամ սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցողները նույնպես պետք է խուսափեն առավոտյան սուրճից:

«Եթե մարդը հիպերտոնիկ է և օրը սկսում է առավոտյան սուրճով, դա շատ վատ ազդեցություն կունենա նրա առողջության վրա: Ընդ որում՝ մեզնից շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ տառապում են այդ հիվանդությամբ»,- նշել է մասնագետը:

Բադալյանը նաև հավելել է, որ արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար նման կենսակերպը կարող է հանգեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել