Անկախ Հայաստանի պետականության պատմության ընթացքում կան 3 խայտառակ էպիզոդներ։ Այս բոլոր 3 էպիզոդներն էլ այս կամ այն կերպ կապ ունեն մեկ անձի հետ։
1996֊ին, երբ այդ անձը չցանկացավ ընդունել իր պարտությունը, նրա կատարածուները հրամայեցին Հայկական բանակը դուրս բերել փողոց և ուժ կիրառել ժողովրդի դեմ։
2008֊ին նույն անձը կրկին չէր հաշտվում իր պարտության հետ ու ռևանշի գալու կուրացնելու աստիճանի մոլուցքից դրդված իր կողմնակիցներին գրգռեց, սադրեց արյունալի բախումների։
20 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի ոճրագործություն, որն իրոք ամենա խայտառակ էջն է մեր նոր պետականության պատմության մեջ։ Այս իրադարձությունների մասին խոսողների մի լայն շերտ կարծես մոռացության է մատնում այն փաստը, որ ոճրագործությունից հետո երկրի նախագահին հենց այդ նույն անձի մտերիմները ներկայացրել էին 4 կարևորագույն պաշտոններում իրենց մարդկանց նշանակելու պահանջ։
Կարծում եմ՝ այս փաստը միտումնավոր անտեսող մարդիկ դառնում են ոճրագործության հանցակից, նրանք չեն ցանկանում տեսնել ու լսել իրականությունն այս ահաբեկչության մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել