Երբևէ մտածե՞լ եք՝ օդաչուները արթո՞ւն են մնում ամբողջ թռիչքի ընթացքում:
Իսկ կարծում եք՝ առաջի՞նն եք, որ երեսը դեմ եք տալիս փափուկ բարձիկին ու քնում:
Փաստեր, որոնց մասին լռում են ավիաընկերությունները:
1. Բորտուղեկցորդուհիները խոստովանել են, որ օդանավում ուղևորների համար նախատեսված ականջակալները ոչ միշտ են գործարանային վիճակում և նոր: Շատ հաճախ նախքան թռիչքը ականջակալները մաքրվում, փաթեթավորվում են և որպես նոր տեղադրվում են ուղևորների նստատեղերին:
2. Օդաչուների կեսը թռիչքի ընթացքում քնում է: Իսկ օդաչուների 1/3-ը արթնանալով նկատում է, որ իր կողքին նստած գործընկեր-օդաչուները դեռ քնած են:
3. Թթվածնային դիմակներով հնարավոր է շնչել ընդամենը 15 րոպե: Բայց այդ ժամանակն էլ բավական է, որպեսզի օդաչուն հասցնի կրճատել բարձրությունը և ուղևորին հնարավորություն տա նորմալ շնչելու:
4. Երբ օդանավը գիշերային ժամերին է վայրէջք կատարում, սալոնում թույլ լուսավորություն է միանում, որպեսզի օդանավի անձնակազմը կարողանա արտակարգ իրավիճակում ուղևորներին հեշտ տարհանել օդանավից:
5. Նախքան թռիչքը և թռիչքի ընթացքում օդաչուներին տարբեր սնունդ է մատուցվում, որպեսզի հնարավոր թունավորումների դեպքում գեթ մեկ օդաչու ողջ մնա:
6. Երբ բորտուղեկցորդը հորդորում է անջատել կապի բոլոր միջոցները` հեռախոսը, համակարգիչն ու պլանշետը, նա անմիջապես առանձնանում է և միացնում իր հեռախոսն ու լափ-թոփը:
7. Օդանավի տարածքում ամենագլխավորը օդաչուն է, այդ պատճառով նա մեծ առավելություններ ունի: Ցանկության դեպքում նա կարող է ուղևորին ձերբակալել, տուգանել և նույնիսկ լսել մահամերձի վերջին կամքը:
8. Անվճար բարձերը և ծածկոցները հազվադեպ են լվացվում և երբեք չեն մանրէազերծվում: Դրանք պարզապես ծալվում և մի կողմ են դրվում: Իսկ մինի-սեղանիկներին ուղևորները հաճախ փոխում են իրենց երեխաների տակդիրները: Այդ սեղանիկները օրը մեկ անգամ մաքրվում են, բայց դա բավարար չէ, քանի որ մանկական մեզը դրանց վրա երկար է պահպանվում:
9. Եթե դուք շատ ծարավ եք, կարող եք խնդրել նույնիսկ մեկ շիշ զովացուցիչ ըմպելիք: Պարզապես պետք է խնդրել շատ քաղաքավարի: Այդ դեպքում բորտուղեկցորդուհիները հաստատ չեն մերժի:
10. Որոշ ավիաընկերություններ իրենց աշխատակիցներին վճարում են միայն այն թռիչքաժամանակի համար, երբ օդանավի շասսին կտրվում է գետնից: Իսկ չվերթների հետաձգման, լրացուցիչ սպասելու համար օդանավի անձնակազմը չի վարձատրվում: Համաշխարհային հայտնի շատ ավիաընկերություններ այդ կերպ մեծ փողեր են խնայում: