Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակալիությամբ երկրորդն է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել է իր աշխատանքը վերակառուցումից հետո, վերականգնումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ:

Սիրիայի զբոսաշրջության նախարարության մամուլի տեղեկագրի համաձայն՝ թանգարանի պահոցներում գտնվում է առնվազն 50 հազար արտեֆակտ: Սիրիական պատերազմի թեժ շրջանում թանգարանի պահոցներից ցուցանմուշները տեղափոխվել էին Դամասկոսի ազգային թանգարան:

Թանգարանի տնօրեն Ահմադ Ուսմանը պատմել է, որ թանգարանն ունի հինգ բաժին, որոնք նվիրված են նախապատմական դարաշրջանին, հին Սիրիային, դասական արվեստին, իսլամական ժամանակաշրջանին եւ ժամանակակից արվեստին:

Հալեպի թանգարանը բացվել է 1931 թվականին, նոր շենքը կառուցվել է 1966 թվականին:

Դամասկոսի ազգային թանգարանն այցելուների համար վերաբացվել է 2018 թվականի հոկտեմբերի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել