Էրիխ Ֆրոմը 20-րդ դարի ամենահայտնի սոցիոլոգներից, փիլիսոփաներից ու հոգեբաններից էր։ Նրա աշխատություններն ու աշխատանքները մարդկային մտածողությանը մի նոր հարված հասցրին ու սովորեցրին սիրելու ու ապրելու ճիշտ փիլիսոփայությանը։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի մտածողի 15 մտքերին, որոնք պետք է կարդալ ամեն օր։
1. Մենք այն ենք, ինչ ներշնչել ենք ինքներս մեզ և այն ենք, ինչ ներշնչել են մեզ ուրիշները։
2. Եթե մարդը սիրում է, նա հոգ է տանում ու անում ամեն ինչ, որ իր սիրելին զարգանա. սիրող մարդն ուղղակի դիտողի դերում հանդես չի գալիս։
3. Երջանկությունն Աստծո պարգև չէ, այլ ձեռքբերում է, որը մարդը ստանում է իր ներքին պայքարի շնորհիվ։
4. Մարդկության պատմությունը սկսվում է մարդու չհնազանդվելու պահից, որից սկսվում է նաև նրա զարգացման պատմությունը։
5. Մահը սարսափելի է, սակայն այն միտքը, որ կարող ես մեռնել առանց լիարժեք ապրելու, ավելի սարսափելի է։
6. Մարդու համար, սեփական կյանքից բացի, ամեն ինչ կարևոր է։ Նա գոյություն ունի ամեն ինչի համար՝ բացի սեփական եսից։
7. Հիվանդությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի ցանկանալ մի բան, որը պետք չէր այդքան ցանկանալ ու հասնել։
8. Մանկական սերն ասում է. «Ես սիրում եմ քեզ, որովհետև քո կարիքն ունեմ»։ Հասուն սերն ասում է. «Ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»։
9. Որքան էլ տարօրինակ հնչի, բայց մենակ լինելու կարողությունն է օգնում, որ սկսես սիրել։
10. Յուրաքանչյուր նոր քայլ կարող է ձախողման հանգեցնել։ Սա է պատճառը, որ մարդիկ վախենում են ազատությունից։
11. Սիրո պարադոքսն այն է, որ երկու հոգի դառնում են մեկ մարմին, բայց շարունակում են մնալ 2 հոգի։
12. Կյանքի ու մահվան միջև ընտրություն կատարելն ուղղակի անմտություն է։ Իմաստուն է այն մարդն, ով ընտրում է լավ ու վատ կյանքի միջև։
13. Սեփական կարծիք արտահայտելը միայն այն ժամանակ է իմաստ ստանում, եթե դու իրոք ունես սեփական կարծիք։
14. Սերն իրական է միայն այն ժամանակ, երբ դու այդ մարդուն երբևէ չես ուզում օգտագործել քո սեփական նպատակների համար։
15. Կյանքն ունի այն իմաստը, որը մարդը տալիս է նրան։



