Armdaily.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը նույնպես Հատուկ քննչական ծառայությունում է։ Նա նույնպես այս պահին հարցաքննվում է։

ArmDaily.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նույնպես հարցաքննվում է ՀՔԾ-ում։ Երկու բարձրաստիճան պաշտոնյաները դեռ կեսօրից են ՀՔԾ-ում։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել