Անգլիացի դերասանուհի Քիրա Նայթլին հայտնել է, որ նորածին դստեր համար ընտրել է Դելայլա անունը: Այդ մասին հայտնել է Metro-ն: Նայթլին եւ նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, օգոստոսին երկրորդ երեխան են ունեցել: Սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն սեպտեմբերին:
Զույգն արդեն չորս տարեկան դուստր ունի՝ էդին:
Նայթլին պատմել է, որ իր գործերին է վերադարձել ծննդաբերությունից գրեթե անմիջապես հետո, եւ թե ինչպես է ինքը դա համատեղում մայրության հետ:
«Ես նախօրոք եմ պատրաստվում, եթե հարկավոր է ամուսնուս հետ մեկնել, ասենք, վեց ժամով. կաթը կթում եմ երեք կերակրման համար»,- նշել է դերասանուհին: Նա հավելել է, որ մայրությունը համարում է շատ դժվարին աշխատանք, չնայած այն բանին, որ ինքն օգնականներ ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել