Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 33 հարց է, որից 22-ը չզեկուցվող են, մեկը` գաղտնի: Կառավարությունը կքննարկի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Գործադիրի նիստին կներկայացվի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին, «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագծերը:

Ինչպես նաև կներկայացվի Հայաստանի Հանրապետության Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագծերը։

Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել