Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից:
Երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է նախագահի արտահերթ ընտրությունների, նաեւ ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել գերագույն սահմանադրական դատարանի նախագահը:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ եգիպտական բանակը ուլտիմատիվ ձևով պահանջել էր ընդդիմադիր ցուցարարներից ու իշխանություններից հանգել կոնսեսսուսի և դադարեցնել բռնությունները և դրա համար 48 ժամ էր տվել:
Երեկ արդեն բանակը հայտարարել էր, որ կանի ամենը՝ ժողովրդին պաշտպանելու համար, իսկ այսօր արդեն դե ֆակտո ու դե յուրե հեռացրեց Մուհամեդ Մուրսիին նախագահի պաշտոնից:
Սակայն հաշվի առնելով, որ Մուսուլման Եղբայրների կողմնակիցները կազմում են Եգիպտական հասարակության գրեթե կեսը, իսկ Մուրսին հենց նրանց նախագահն էր, վստահ եմ, որ պետք է սպասել ճգնաժամի էսկալացման, և անգամ քաղաքացիական պատերազմն այս համատեքստում անհավանական չի թվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=143582225836425&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել