168.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։

«Ես որպես գլխավոր քարտուղար միշտ կոչ եմ անում դաշնակիցներին՝ ակտիվացնել օգնությունն Ուկրաինային»,-ասել է Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, ընդծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ համագործակցեն Ուկրաինայի հետ:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների արդիականացման գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել