Այն, որ ճապոնացիները առանձնանում են իրենց գյուտերով, գաղտնիք չէ, սակայն այս անգամ նրանք գերազանցեցին իրենք իրենց։ Ճապոնացի գիտնականները ստեղծել են կրծկալ, որը զգում է, թե երբ է կինը իր սիրելի տղամարդու կողքին, և միայն սիրո բուռն էմոցիաներից է այն արձակվում։ 

Կրծկալը հնարավոր է արձակել միայն դիմացից ու այն ոչ մի կերպ չի արձակվում սովորական պայմաններում։ Կրծկալն անվանել են True Love Tester, որը թարգմանաբար նշանակում է «իսկական սիրո փորձարկում»։ Սա կարծես իսկական փորձություն լինի տղամարդու համար, ով կրծկալի արձակումից կարող է հանգիստ գուշակել՝ արդյո՞ք կինն իրեն սիրում է, թե՞ ոչ։ 

Կրծկալը կազմված է հատուկ մեխանիզմից, որը ամրացվում է նրան ու որը կառավարվում է սմարթֆոնով, հատուկ ծրագրի միջոցով։ Սմարթֆոնի և կրծկալի կապն ապահովվում է Bluetooth-ի միջոցով։ Սա կառավարում է այն ու «գուշակում», թե երբ պետք է արձակվի, իսկ երբ` ոչ։ Այն ամբողջովին վերահսկում է կնոջ նյարդային համակարգը, նրա հորմոններն ու էմոցիաները ու հասկանում, որ ժամանակն է արձակվելու։ 

Ստեղծողները վստահեցնում են, որ կրծկալը չափազանց լավ է հասկանում, թե երբ է պետք արձակվել, ու նա գիտի՝ երբ են կնոջ սրտի զարկերն արագանում ուղղակի վախից, լարվածությունից կամ այլ էմոցիաներից և, երբ է նա ուղղակի հուզված, քանի որ իր սիրելիի հետ գտնվում է նույն սենյակում։ Այս մեխանիզմը թույլ չի տալիս, որ որևէ մեկը կարողանա արձակել կրծկալն ու մոտենալ կնոջը։ 

Ընկերությունը դեռևս չի հստակեցնում, թե ե՞րբ ու ի՞նչ գնով է կրծկալը թողարկվելու, ու արդյո՞ք այն հասանելի կլինի հասարակ կանանց, բայց վստահեցնում է, որ որակը երաշխավորվում է, ու որ այն կլինի յուրօրինակ նվեր յուրաքանչյուր կնոջ համար։ Տղամարդն այս նվերի միջոցով կարող է ուղղակի պարզել, թե իր պատկերացրած էմոցիաներն արդյո՞ք զգում է իր սիրելի կինը։ 

Նշվում է, որ այս հայտնագործումից առաջ էլ եղել են նման փորձեր՝ ստեղծելու խելացի ու բազմաֆունկցիոնալ կրծկալներ։ Այսպես՝ ստեղծվել էր կրծկալ, որն ազդանշան էր ուղարկում ամեն անգամ, երբ նրան արձակում էին։ Սա արվում էր, որպեսզի վերահսկվեր կրծքի քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժումը։ Կրծկալը կարելի էր վերահսկել ու հետևել նրա գործողություններին։ 

Չնայած հայտնագործությունը բավական մեծ աժիոտաժ է առաջացրել, սակայն այն թողնում է շատ բաց հարցեր, օրինակ՝ իսկ ի՞նչ կլինի, եթե սմարթֆոնի լիցքավորումը վերջանա, ի՞նչ կլինի, եթե այն որոշի արձակվել հենց փողոցում, եթե կինն այդ պահին սիրո նոպա ունենա, ի՞նչ ռեակցիա կտա տղամարդն, ում մոտ կրծկալը անսպասելիորեն կարձակվի և այլն։ Այս և այլ հարցերի պատասխանները սպասվում են ապագայում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել