«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Մեր ընտանիքի համար սպորտը միշտ եղել է ազգային արժեք։ Մենք մշտապես աջակցություն ենք ցուցաբերել հայկական սպորտի զարգացմանը։ Այսօր իրականացնում ենք հերթական ֆինանսական աջակցությունը, որը կազմում է 129.4 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Ֆասթեքսը հայկական սպորտին տրամադրել է ավելի քան 1 մլրդ 288.4 միլիոն դրամ»։
«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանն իր ելույթում ասել է․
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է այսպիսի մեծամասշտաբ միջոցառում, որտեղ պարգևատրվում են ոչ միայն բոլոր մրցանակակիրները, մարզիկները, մարզիչները և բժիշկները, այլև հենց ֆեդերացիաները։ Տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ ֆեդերացիաները հնարավորություն են ստանում նվաճել ավելի շատ մեդալներ և հավուր պատշաճի ներկայանալ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»։
Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակական աջակցություն կունենա հայկական սպորտի զարգացման գործում։



