Tert.am-ը գրում է․
Կառավարության պաշտոնական կայքէջում որպես հայեցակարգ ներկայացված տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է․ լավագույն դեպքում՝ ֆելետոնի ժանրից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով e-draft-ում արդեն իսկ շրջանառության մեջ դրված «Իրական Հյաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգին:
«Ինձ դրդեցիք կարդալ որպես հայեցակարգ ներկայացվող զառանցանքը։ Եթե տեքստում Հայաստան բառը չհանդիպեի, կարող է մտածեի, թե Հյուսիսային Կորեայում հղացած և գործադրվող ինչ-որ հրովարտակ է, կամ՝ քաղաքական երգիծանքի ժանրից երկարաշունչ ֆիելետոն։ Իրականում կառավարության պաշտոնական կայքէջում որպես հայեցակարգ ներկայացված տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է․ լավագույն դեպքում՝ ֆելետոնի ժանրից։ Բայց ինչու եմ զարմանում, երբ հիշում եմ, որ նույն կառավարության նիստերից մեկում ԱԱԾ-ին սատանա բռնելու հրահանգ է տրվել, ամեն ինչ տեղն է ընկնում»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ այդ՝ չհամակարգված ու խառը մտավարժանք հիշեցվող տեքստում, մի ճիշտ ինքնախոստովանական նախադասություն կար. «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Հենց այս է այդ զառանցանքի նպատակը՝ ունենալ վերահսկելի հասարակություն, ջնջել մեր ինքնությունն ու ձևավորել «իրական, փաշինյանական ինքնություն»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։



