Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ ճգնելով, թե ես՝ որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում:
Չեմ զարմանում, դե, նա ոլորտի հետ կապ չունեցող հազար ու մի թեմայով զրուցելու պայմաններում որտեղի՞ց ժամանակ գտնի, որ կարդա իր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
Տիկին նախարար, Ձեր զարմանքը պարպելու համար կարդացեք ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի թիվ 890-Ն որոշումը, որպեսզի հաջորդ անգամ նույն թեմայով Ձեր կարծիքը լսողը չկարծի, որ դու գիշերօթիկը չեք տարբերում մոթելից կամ հոսթելից:
Երևի հենց այդ պատճառով էլ այդպես սառնասրտորեն էլ պատրաստվում եք կործանել հաստատությունները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=151578172730279&id=100036342911070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել