Vemard.com-ը գրում է.

Լոս Անջելեսի Մի խումբ հայ արվեստագետներս դատապարտում ենք 2013 թ., Հունիսի 30-ին Գյումրիում տեղի ունեցած բռնությունը, որի դառը արդյունքում տուժել է հայտնի թատերագետ, բարձրակարգ եւ բանիմաց հայրենասեր, հրաշալի հռետոր-տրիբուն, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, գրող-արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Թատերական գործիչնեի միության ակտիվ քարտուղար, ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ում ըմբոստ լեզվի, բառապաշարի եւ անձի նկատմմբ Շիրակ աշխարհի ճմրթված ոստիկանությունը կիրառել է աֆրիկյան բռնություն... Փորձել են լռեցնել եւս մեկ շիտակ, ճշմարտախոս ձայն, որն անլռելի է, ինչպես յուրաքանչյուրիս խիղճն ու հայեցի բանականությունը: Դատապարտում ենք վայրագությունը եւ պահանջում՝ անհապաղ պատժել բռնարարքի համահեղինակ երկու սպա ոսիկաններին, ովքեր բռիորեն ձերբակալել են մտավոյիրականին:

Լոս Անջելես, Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ 

Հայ արվեստագետների «ՄԻՋՆԱԲԵՐԴ» միություն,«ԿՈՐԻԶ» կոմիտե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել