Բայց Հրայր Թովմասյանի, Արսեն Բաբայանի դեմ գործերը կարող էին հարուցել իրապահ մարմինները իրենք, առանց մատնիչների ծառայությունից օգտվելու, մինչդեռ իշխանություններին անհրաժեշտ են պավլիկ մորոզովներ, սովետական միլիցիայի պատանի բարեկամներ եւ այլ կարգի ստուկաչներ, ավելին՝ անհրաժեշտ է նրանց հնարավորինս լայն հրապարակայնացում տալ։ Մատնագիր գրողները հանրության շրջանում պետք է ոչ միայն նորմա դառնան, այլեւ օրինակելի քաղաքացի։ Եվ հասկանանք, որ եթե դատախազներն ու քննիչները հրաման են կատարում, ապա ստուկաչները քանդում են «կարելի է-չի կարելի»-ի սահմանները, խեղում հանրային բարոյականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել