Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» և «Աթլետիկոն» համաձայնեցրել են հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության վերջին նյուանսները:

AS-ը հայտոնում է, որ կատալոնական ակումբը մադրիդյան թիմին 15 մլն եվրո է վճարել 28-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները վաղ սկսելու համար: Պայմանագրի համաձայն, մադրիդցիները չեն հրապարակի ֆուտբոլիստի գործակալի ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների միջև խոսակցությունը, որը կարող է ապացուցել կապտանռնագույնների մեղքը և նրանց համար լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ:

Ընդ որում, կապտանռնագույնները նաև ստացել են «Աթլետիկոյի» միանգամից 5 ֆուտբոլիստի առաջնահերթ գնման իրավունք: Մադրիդցիների փոխանցմամբ, խոսքն ակադեմիայի ֆուտբոլիստների մասին է, սակայն չի հաղորդվում՝ արդյոք նրանց թվում են մադրիդցիների սաներ Խոսե Մարիա Խիմենեսն ու Սաուլ Նյիգեսը: Բայց, որպեսզի «Բարսելոնան» կարողանա օգտվել այդ իրավունքից, պետք է, որ անձամբ ֆուտբոլիստները ցանկանան հեռանալ ակումբից, իսկ «Աթլետիկոն» ցանկանա վաճառել նրանց:

Թե՛ «Աթլետիկոն», թե՛ «Բարսելոնան» ժխտում են, որ վճարված գումարը վերաբերում է Գրիզմանի տեղափոխությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել