Թե բա` «Գագիկ Հարությունյանին են ճնշել»։
Ուրեմն` նայեք. Գագիկ Հարությունյանի հեռանալը ՍԴ նախագահի պաշտոնից ճնշումով էր, իսկ Գագիկ Հարությունյանի հեռանալը ԲԴԽ նախագահի պաշտոնից ճնշումով չէր։
ԱԺ շրջափակումն ու պատգամավորների նկատմամբ ճնշումներն էդ ճնշումներ չէին։
Ճնշում չէր նաև դատարանների շրջափակումը, իսկ, այ, Քոչարյանի կողմնակիցների ցույցերը ճնշում են դատարանի վրա։ Բայց դատավորներին զանգելը, դատավորների վրա քրեական գործեր սարքելն արդեն ճնշում չէ։
Հրայր Թովմասյանի շրջապատում եղած մարդկանց հետապնդելը ճնշում չէ Հրայր Թովմասյանի ու Սահմանադրական դատարանի վրա։ Իսկ, այ, ասենք՝ ՎԵՏՕ-ի ակցիաները ճնշում են ամեն ինչի վրա։
Ու 20 տարում սովամահ լինող, կրիմինալի մեջ թաղված երկրից կայուն զարգացող տնտեսությամբ ու ապահով երկիր կառուցած իշխանություններն էդ պետությունը զավթել էին։ Իսկ պարազիտների ու բեզդելնիկների էս շայկեն, որ չճնշումներով եկել ա իշխանության, էդ պետության զավթում չէ։
Էս սաղ անգիր արեք, հանկարծ չխառնեք, թե չէ կարող ա ձեզ էլ ձերբակալեն։