Lragir.am-ը գրում է.

Չիլիում շարունակվում են ցույցերը և բախումները ոստիկանության ու ցուցարարների միջև: Պատճառը տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումն է:

Սանտիագոյի արվարձաններից մեկում կողոպտիչները հրկիզել են գործարան, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: Մայրաքաղաք Սանտիագոյում արտակարգ դրություն է հայտարարված, մի շարք այլ քաղաքներում՝ պարետային ժամ, հայտնում է BBC-ն:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ ու ջրաշիթեր:

Կիրակի օրը տեղի ունեցած ցույցերի ժամանակ հրկիզվել են ավտոբուսներ, ավերվել մերտոյի կայարաններ: Անկարգությունների ժամանակ խանութների ու այլ բիզնեսների կողոպուտի տասնյակ դեպքեր են արձանագրվել, ասել է Չիլիի ներքին գործերի նախարար Անդրես Չադվիքը:

Նախագահ Սեբաստյան Պինյերան ստիպված է եղել կասեցնել թանկացման որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել