Forbes ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը, որում ընդամենը 500 ընկերություն է ընդգրկված: Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է պարբերականի կայքում հոկտեմբերի 18-ին:

Ամերիկյան ընկերությունները վարկանիշային աղյուսակում առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել: Առաջին տեղում, ինչպես և մեկ տարի առաջ, հայտնվել է Alphabet հոլդինգը, որի մի մասն է համարվում Google կորպորացիան: Առաջատարների եռյակում են նաև Microsoft-ը և բաց ծրագրային ապահովում արտադրող Red Hat ընկերությունը: Դրանց են հետևում Apple-ը և ծրագրային ապահովում արտադրող գերմանական SAP ընկերությունը:

Forbes-ի տվյալներով՝ լավագույն գործատուների ցանկը կազմվել է ավելի քան 1,4 հարցումների հիման վրա, որոնք անց են կազվել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով: Հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց գործատուներին, ինչպես նաև նշել այն գործատուներին, որոնք իրենց հիացնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել