Հետևել արտաքին տեսքին չի նշանակում շատ գումար ծախսել կոսմետիկայի և գեղեցկության սրահներում կատարվող գործողությունների վրա:

Այդ ամենին կարող են փոխարինել բնական միջոցները և բաղադրատոմսերը:

Դեմքից սկսած մինչև եղունգների խնամքի համար, կարել է գտնել պարզ, ոչ թանկարժեք և կարևորը՝ բնական միջոցներ:

 

1 Սպիտակեցնում ենք ատամներն առանց վնասելու

Ջրով բացեք կերակրի սոդան, որպեսզի դառնա շիլայանման զանգած և մաքրեք դրանով ատամները: Որպես տարբերակ, կարող եք բացել նաև ատամի մածուկով: Բայց այս գործողությունը հաճախակի չի կարելի անել, այլապես այն կվնասի ատամի էմալը: Շաբաթական 1-2 անգամն ավելի քան բավական կլինի:

2 Գրգռված մաշկի բուժում բնական միջոցներով

Դուք պետք է ձեռք բերեք հնդկական կամ այսպես կոչված բենտոնիտային կավ: Բացեք կավը ջրով, մինչ մածուկի նման դառնալը, և քսեք այն դեմքին: Թողեք 10 րոպե և լվացեք տաք ջրով:

3 Ինչպե՞ս ամուր և երկար եղունգներ ունենալ

Ձեզ կօգնի ձիթայուղը: Խառնեք 3 թեյի գդալ ձիթայուղը և 1 թեյի գդալ կիտրոնի հյութը: Քնելուց առաջ քսեք այս խառնուրդը եղունգներին և թողեք չորանա, իսկ առավոտյան լվացեք ձեռքերը: Կրկնեք այս գործընթացն ամեն օր, մինչև արդյունքը նկատելի կլինի:

4 Լավագույն միջոցը պիգմենտային բծերից

Կիտրոնի հյութը գույնը բացացնող բնական միջոց է: Եթե դուք ունեք չափից ավել պիգմենտային բծեր, կամ ուզում եք ազատվել պեպեններինց, ապա քսեք ձեր դեմքին կիտրոնի բնական հյութ և թեթև մերսեք դենքը: Թողեք 10-15 րոպե և լվացեք տաք ջրով:

5 Տնական միջոց սև կետիկների դեմ

Ձվի սպիտակուցից պատրաստված այս դիմակը ոչ միայն նեղացնում է ծակոտիներն ու հանում է սև կետիկները, այլ նաև կանխում է հետագայում դրանց առաջացումը: Քսեք դեմքին ձվի սպիտակուց և վրայից ծածկեք բարակ անձեռոցիկով: Երբ այն չորանա, կտրուկ շարժումով հեռացրեք անձեռոցիկը: Լվացեք դեմքը սառը ջրով և սնուցող կրեմ քսեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել