Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն՝ ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին:

Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի՝ էդ մարդն ինչով է մտածում, ոնց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրա՞նն է իր խնդիրը:

Լավ, ասենք, թե Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չե՞ս լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում՝ ասեմ՝ էդ խոշորացույցը ոչ միայն հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել