Հայրենադարձության և ներգաղթի խնդիրները մեր երկրի համար նոր չեն: Դրանք եղել են առաջներում ու դեռ ապագայում ևս կմնան իբրև անխուսափելի իրողություն: Եվ այսօր պատեհ է վերհիշել տասնամյակների վաղեմություն ունեցող մի դրվագ ևս` ներկան վերաարժևորելու համար:

Անցյալ դարի 20-ական թվականները մեր երկրի կյանքում նշանավորվեցին ոչ միայն մեծ ցնցումներով ու վերափոխումներով, այլև ի կատար ածվեց այպես կոչված «հոգևոր հայրենադարձության» ծրագիրը: Պետության հորդորով ու աջակցությամբ աշխարհի տարբեր անկյուներից Խորհրդային Հայաստան վերադարձան հայ մտավորականության սերուցքը կազմող բազմաթիվ անհատներ` գրողներ ու արվեստագետներ, գիտության ու տեխնիկայի բնագավառի նշանավոր դեմքեր:

«Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում». Ն. Փաշինյան

Նիկոլի 100 փաստերից (08.05.2019) ներկայացնում եմ մեկը: Հղումն այստեղ՝ 

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը մամուլի ասուլիսի ժամանակ

2018 թվականին Հայաստան ժամանումների թիվը 15313-ով գերազանցել է մեկնումների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում: Եվրոստատի տվյալներով՝ 2018 թվականին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2017թ. համեմատ նվազել է 41.3 տոկոսով: Նախորդ տարի ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան է հայցել 4815 ՀՀ քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 6805: Ներգաղթային միտումները շարունակվում են. այս տարի առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիների սահմանահատումների ելքերի և մուտքերի մնացորդը գրանցել է դրական միտում՝ +2526: Այստեղ ուզում եմ մի նրբության մասին էլ ասել. երբ անցած տարի ես հրապարակեցի, շատ մտահոգություններ կային, որ այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն, և այլն, ուրեմն՝ այս տարվա առաջին եռամսյակում մոտավորապես 3000 այդպիսի միգրանտ հեռացել է ՀՀ-ից: Ընդ որում՝ մենք ոչ մի, այդպես ասած, ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել, պարզապես օրենքով նախատեսված ինչ-ինչ միջոցներ ենք ձեռնարկել, հետաքրքրվել ենք, այդ մարդկանց հետ խոսել ենք:

Նկարում՝ փաստ համար մեկ․ Հայաստանից ԱՄՆ արտագաղթել ցանկացող 267067 քաղաքացի ունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել