Հոկտեմբերի 17-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» պատմական գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է Արմեն Կ. Սարգսյանը:

Գիրքը մեծ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել Տիգրան Մեծի պատմությունը, ուսումնասիրել այն տարբեր կողմերից, ճանաչել Տիգրան Մեծի դրական, ուժեղ և մարդկային կողմերը, խստությունը, որը կարելի է տեսնել նրա խոսքերում․ «Սխալները կարելի է ներել, դավաճանությունը՝ երբեք»:


Blognews.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը նշեց. «Գրքում ներկայացրել եմ Հռոմեական կայսրության ամենադրամատիկ միջադեպերը և ամենաճանաչված կերպարները՝ Հուլիոս Կեսար, Պոմպեոս, Միհրդատ VI-րդ և, իհարկե, Տիգրան Մեծը։ Այս բոլոր դեմքերն առնչություն ունեն մեր պատմության հետ: Գրքում կարող եք հանդիպել շատ դրամատիկ հատվածներ բնութագրող Տիգրան Մեծին և նրա սիրելիին՝ Կլեոպատրային, ում ես իմ գրքում ներկայացրել եմ որպես Կլեոպա: Այս ստեղծագործության հրատարակման նպատակներից մեկն այն էր, որ այլ ազգերի ներկայացուցիչները նույնպես ծանոթանան մեր պատմությանը: Գիրքը այժմ ռուսերեն լեզվով է, հետագայում կլինի թարգմանություն, քանզի արդեն երեք երկրներից առաջարկ եմ ստացել գիրքը թարգմանված ներկայացնելու երեք լեզուներով»:

Ի դեպ, գիրքը կարող եք ձեռք բերել «Բուկինիստ» և «Նոյյան Տապան» խանութ-սրահներից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել