Հայտնի ամերիկացի դերասան, Marvel-ի կինոաշխարհի Ant-man Փոլ Ռադը պատմել է, որ լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի ճակատագիրը ժամանակին վտանգի տակ է եղել: Լեոնարդո Դի Կապրիոն կասկածներ ուներ իրեն առաջարկված գլխավոր դերի հետ կապված և նույնիսկ լրջորեն մտածում էր առաջարկը մերժելու մասին: Նրան ետ էին պահում ինչպես ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հեղինակությունը, այնպես էլ նախագծի մասշտաբը:
Բայց «Ռոմեո և Ջուլիետ»-ից նրա գործընկեր Փոլ Ռադը բարում անկեղծ զրույցի ժամանակ կարողացել է համոզել Դի Կապրիոյին, որ «Տիտանիկի» համար արժե ռիսկի դիմել:
«Նա անընդհատ կրկնում էր. «Չգիտեմ, թե ինչ անեմ»: Բայց ես ասացի. «Դու պետք է համաձայնես»,- պատմել է Փոլ Ռադը Գրեմ Նորթոնի հեռուստաշոուի նկարահանման ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել