Անցնում է ժամանակը, փոխվում են մարդիկ և, իհարկե, զարգացում են ապրում մարդկանց կողմից ստեղծվող առարկաներն ու գյուտերը: Ժամանակակից մարդկանց մեծ մասն անգամ պատկերացում չունի, թե ինչպիսին են եղել առօրյայում այդքան անհրաժեշտ դարձած իրերը շատ վաղ անցյալում:

  1. Տեղաշարժման էվոլյուցիա

 

Նախնադարյան մարդն, իհարկե, չէր էլ կասկածում, որ, բացի քայլելուց, կարելի է այլ կերպ տեղաշարժվել: Ժամանակի հետ, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ ավելի արագ տեղաշարժը կարելի է կազմակերպել ձիերի միջոցով: Դարեր անց ստեղծվեց կառքը, որին հետագայում փոխարինեց ներքին այրման շարժիչով աշխատող մեքենան: Սակայն մարդկային երևակայությունն անգամ այստեղ կանգ չառավ. ստեղծվեց էլեկտրո-ավտոմոբիլը, որը նույնիսկ մեր օրերում շարունակում է կատարելագործվել:

  1. Ծխախոտի էվոլյուցիա

Առաջին սիգարետի ստեղծումից անցել են դարեր, բայց այն շարունակում է շատերի կյանքի անբաժան մասը կազմել: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նույնիսկ նվազեցնելու ծխելուց հասցվող վնասը՝ թողնելով նույն հին ու ավանդական ծիսակարգը։ Օրինակ՝ մեզ ծանոթ թութունի տաքացման համակարգով աշխատող IQOS սարքն աշխատում է առանց ծխախոտը այրելու, ինչի շնորհիվ չկա մոխիր, կպչուն հոտ և ծուխ։

  1. Ջեռուցման էվոլյուցիա

Անհիշելի ժամանակներից արևն է եղել մարդկանց ջերմության աղբյուրը, անգամ 20-րդ դարում ստեղծված ջեռուցման կաթսաները չկարողացան դա փոխել: Արևային տաքացումը մեր օրերում հանդիսանում է էներգիայի և ջերմության ամենաէժան և արդյունավետ աղբյուրը:

  1.  Լվացքի էվոլյուցիա

Հնում գործում էին ամբողջական լվացքատներ, ու կային լվացքով զբաղվող հատուկ մարդիկ: 20-րդ դարում ստեղծված լվացքի մեքենան թեև որոշ առումով թեթևացրեց այդ գործը, այնուամենայնիվ, դժվար թե որևէ կին իր կյանքը պատկերացնի առանց ավտոմատացված լվացքի մեքենայի:

     5. Ժամացույցի էվոլյուցիա

Մեր օրերում մարդկանց բնորոշ է շտապել, անընդհատ նայել ժամացույցին, օրվա ընթացքում ամեն ինչ դասավորել ըստ ժամերի: Ժամացույցը մարդկանց կյանքում միշտ էլ կարևոր է եղել՝ սկսած արևային ժամացույցից մինչև 21-րդ դարի սմարթ ժամացույցը, որը, բացի ժամ ցույց տալուց, անում է մի շարք գործառույթներ, որոնք ավելի են հեշտացնում մեր առօրյան:

  1. Տարածքում կողմնորոշվելու էվոլյուցիա

Պատկերացնո՞ւմ եք Ձեր կյանքն այսօր առանց ինտերակտիվ քարտեզների… Կարծում եմ՝ ոչ: Ցանկացած փողոց, քաղաքի յուրաքանչյուր անկյուն հասանելի է յուրաքանչյուրին, ով ինտերնետ կապ ունի: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էին մարդիկ շուրջերկրյա ճանապարհորդություններ կատարում՝ ձեռքի տակ միայն թղթե քարտեզներ ունենալով…

     7. Արժույթների էվոլյուցիա

Մարդկությունն ամբողջ պատմության ընթացքում անընդհատ ոսկու փնտրտուքների մեջ է եղել, ոսկու համար զավթվել են քաղաքներ ու կայսրություններ, փլուզվել են երկրներ… Այսօր, սակայն, ոսկուն փոխարինելու է եկել կրիպտոարժույթը, որը աստիճանաբար զավթում է աշխարհը:      

  1. Սնվելու էվոլյուցիա

Իսկ դուք կնախընտրեիք որսի՞ գնալ, թե՞ առաքում պատվիրել… Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Մեր օրերում առաքման ցանցերը նույնիսկ ռեստորաններից ավելի շատ մասսայականություն են վայելում: Իսկ ինչո՞ւ տանից դուրս գալ, եթե կարող ես քո սենյակում հարմարավետ նստել և վայելել սիրելի ուտեստները:

  1. Տեղեկատվության պահպանման էվոլյուցիա

Մարդկության ստեղծումից ի վեր, մարդիկ ձգտել են իրենց հետքը թողնել աշխարհում: Այդ ամենն արվել է հնադարում՝ ժայռերին փորագրվող պատկերների, այնուհետև՝ թուղթ հիշեցնող պապիրուսների վրա: Հետագայում առաջ եկավ մագաղաթը՝ կենդանիների կաշվից պատրաստված մակերևույթը, որի վրա հնարավոր դարձավ գրել և պատկերել ամեն ինչ: Մարդկության զարգացմանը զուգընթաց՝ ստեղծվեցին գրերի և տեղեկատվության պահպանման նոր միջոցներ, օրինակ՝ թուղթը, որը դարեր անց փոխարինվեց էլեկտրոնային կրիչներով, իսկ այնուհետև՝ ինտերնետային կրիչներով: Ժամանակակից ինտերնետային կրիչները մեզ հնարավորութոյւն են ընձեռում պահպանել մեծ ծավալով տեղեկատվություն առանց մեծ տարածք զբաղեցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել