Մեկ ու կես տարի անց ինձ թվում է, որ էս հեղաշրջման միակ անկեղծ երկրպագուն շուտով միայն ես եմ մնալու: Այնքան բան է տվել այդ պրոցեսը ինձ ու իմ գաղափարակիցներին, որ ստորություն կլիներ դա պարբերաբար չարձանագրելը:

Տարիներ շարունակ ես խոսում էի Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների և դրանց ֆինանսավորող արևմտյան ֆոնդերի վտանգների մասին: Ու եթե չլիներ հեղաշրջումը ու դրանից բխող պրոցեսները, այս խնդիրը այդպես էլ կմնար օդում կախված, մինչդեռ հիմա մանրից ձևավորվում է դրանց առնվազն կանոնակարգելու հանրային պահանջ:

Տարիներ շարունակ ես և բազմաթիվ մարդիկ պնդում էին, որ նույն արևմտյան հովանավորությամբ գործող աղանդներն ազգային անվտանգության սպառնալիք են: Հիմա այդ սպառնալիքը բյուրեղացավ, դարձավ անհերքելի, ու շուտով օրակարգ կմտնեն այդ հարցի լուծման ամենադաժան ձևերը, թեպետ ես կարծում եմ՝ հերիք կլինի պարզապես կարգի հրավիրել ՎԶԵԲ-ը և այդ աղանդները սնուցող մի քանի այլ կառույցներ:

Տարիներ շարունակ վերլուծաբաններն արձանագրել են Միացյալ Թագավորության հետևողական հակահայկական քաղաքականությունը: Հիմա, երբ այս ամենում ակնհայտ է Արմեն Սարգսյանի և իր «ջահելների» դերը (թող Աստված լուսավորի Ալան Գոգբաշյանի հոգին) շատ քչերը կարող են դրա հետ վիճել: Այսուհետ արդիական է ոչ միայն այդ կայսրության հետ հարաբերությունների ճշգրտումը, այլ մեր ռազմական թիրախներն են հստակեցվում: Մեզ պետք է հետաքրքիր լինի միայն «Բրիթիշ Փեթրոլիում»-ի ենթակառուցվածքները և դա խոցել կարեցող հրետանային համակարգերը, «բոլոր» բանալիները այդտեղ են:

Շատ կարևոր ներքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում: Սնանկացավ արևմուտքի հիմնական քարոզչական գործիք հանդիսացող դեմոկրատիան, մարդու իրավունքները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և այլն: Մարդիկ հասկանում են որ էդ լոլոները միանում են, երբ պետք է ինչ-որ մեկին դելեգիտիմացնել, ու անջատվում են, երբ պաշտոնի է գալիս իրենց մարդը: «Իրենց մարդը» կարա անի, ինչ ուզի, կեղծի, ինչ ուզի, խախտի, ինչ ուզի:

Իրավական դաշտում հիմքեր են դրվում շատ անհրաժեշտ բարեփոխումների, որոնք հնարավոր կլինեին միայն հեղաշրջման արդյունքում: Էս պահին, օրինակ, կառավարությունը փորձում է որոշում կայացնել, որը էականորեն կնվազեցնի սոցցանցերի օգտատերերի անոնիմությունը: Այլ պարագայում իրավապաշտպան կոչեցյալները հիստերիա կբարձրացնեին ու կհալածեին այդ խիստ անհրաժեշտ նախագիծը: Վստահ եմ՝ շուտով «գայկեքը» կձգվեն այլ, ոչ պակաս անհրաժեշտ ոլորտներում էլ:

Մշակության կարևոր պրոցեսներ են ընթանում: Օրինակ՝ հայրեր-որդիներ մոդելները նորից վերադառնում են ավանդականին: Արևմուտքը աշխարհին թելադրում է անպատասխանատվություն, այդ թվում՝ նաև հայրերի անպատասխանատվությունը որդիների գործողությունների նկատմամբ և հակառակը: Վերջին օրերը ցույց են տալիս, որ մեզ մոտ վերականգնվում է որդիների պատասխանատվությունը ծնողների համար: Դա ակներև է ոչ միայն, երբ Հրայր Թովմասյանի երեխաներին են տանում ԱԱԾ, այլ, օրինակ, երբ քայլարաստ քարոզիչները անդրադառնում են իրենց հակառակորդների նախնիներին: Ես սա շատ դրական տենդենց եմ համարում: Այո՛, որդիները պետք է կրեն պատասխանատվություն իրենց ծնողների արարքների ու չարարքների համար: Նույնը բեռը պիտի կրեն ծնողները: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ՝ Կ-ՐԵ-ԼՈՒ ե՜ն:

Հետաքրքիր է, չէ՞, փաստացի, Նժդեհի ցեղակրոնությունը Հայաստանում ամենից ակտիվ ներդնում են նրանք, ովքեր ՀՀԿ-ին հեռացրին իշխանությունից: Ո՞նց շնորհակալ չլինես...

#ապրի_Նիկոլը
#դեբիլների_ապստամբություն
#հեղափոխություն_լինելուէ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել