Ասում են, որ հենց Ռեյ Բրեդբերին էր, որ կարողացավ հետաքրքրություն առաջացնել ֆանտաստիկ գրականության ու գիտական ֆանտաստիկայի նկատմամբ։ Այս գրողի մտքերը կյանքը փոխելու ու ապրել սովորեցնելու հետաքրքիր կարողություն ունեն։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից 15-ին։ 


1. Երբ մարդը 17 տարեկան է, նա վստահ է, որ ամեն ինչ գիտի։ Եթե նա դառնում է 27 տարեկան ու շարունակում վստահ լինել, որ ամեն ինչ գիտի, ուրեմն՝ նա 17 տարեկանից չի մեծացել։ 

2. Գրքերը վառելուց ավելի մեծ հանցագործություն կա՝ գրքեր չկարդալը։ 

3. Առաջին բանը, որ իմանում ես այս կյանքում, այն է, որ դու հիմար ես։ Վերջին բանը, որ իմանում ես այս կյանքում, այն է, որ դու հիմար էլ մնացիր։ 

4. Բարությունն ու խելացիությունը ծերության նշան են։ 20 տարեկան աղջիկն ավելի շատ նախընտրում է լինել չար ու անխելք։ 

5. Պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը միայն պարտվում են։ Հենց նա, ով պարտվում է վերջում, խնդրում է, որ խաղաղություն կնքեն։ 

6. Սերն այն է, երբ ինչ-որ մեկը քեզ վերադարձնում է քո սեփական «ես»-ը։ 

7. Լայն բացի՛ր աչքերդ ու ապրի՛ր այնպես, ասես մի քանի վայրկյանից մահանալու ես։ 

8. Ժպտա՛, ցավին հաճույք մի՛ պատճառիր։ 

9. Մարդու հիշողությունը նման է լուսանկարչական ժապավենի. այնտեղ պահպանվում են մեր կյանքի ամենատպավորիչ պահերը, ու ամբողջ կյանքում մենք պայքարում են դրանցից մի քանիսը ջնջելու համար։ 

10. Մենք ամեն ինչի համար ազատ ժամանակ ունենք, բայց արդյո՞ք ունենք ժամանակ մտածելու համար։ 

11. Մարդն ունի միայն մի պարտականություն այս կյանքում՝ լինել երջանիկ։ 

12. Ով դադարում է զարմանալուց, դադարում է սիրելուց։ Ով դադարում է սիրելուց, դատապարտված է մահանալու։ 

13. Սերն այն է, երբ ուզում ես ինչ-որ մեկի հետ անցկացնել տարվա բոլոր 4 եղանակները։ 

14. Գաղափարը պետք է նման լինի կատվի՝ միշտ քայլի քո հետևից։ 

15. Մարդն զգում է կյանքում ամենապարզ ու ամենակարևոր երջանկությունը․ նա ապրում է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել