Արդեն 7 տարի է՝ ամենանորաձև մանկական հագուստի և աքսեսուարների խանութ-սրահը գոհացնում է իր հաճախորդներին: Prince Princess-ում ներկայացված են առաջատար լյուքս ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Gucci, Dolce&Gabanna, Balmain, Baby Dior, Fendi, Lanvin, Givenchy, Little Marc Jacobs, Chloe, Karl Lagerfeld, DSQUARED2, Stella McCartney Kids, Lesy, Simonetta, Petit Bateau, Naturino, Vivetta և այլն: 

Սրահի տեսականին մշտապես թարմացվում է և հետևում համաշխարհային նորաձևության թրենդներին, և ունենալով բազում հավատարիմ հաճախորդներ՝ խանութ-սրահը նույնպես փորձում է հավատարիմ մնալ իր փոքրիկ հաճախորդներին և նրանց ծնողներին:


Blognews.am-ի հետ զրույցում Prince Princess-ի հիմնադիր տնօրեն Գայանե Ծառուկյանը նշեց․ «Առաջին իսկ քայլերից սկսած՝ մենք փորձեցինք ներկայացնել լավագույն ապրանքանիշները՝ Baby Dior-ը, Dolce&Gabanna-ն, Gucci-ն, և աստիճանաբար ձեռք բերեցինք նոր ապրանքանիշներ: Մենք մշտապես թարմացնում ենք մեր բրենդների շարքը և վերջին ապրանքանիշերը հանդիսացան Balmain-ը, Fendi-ն, Chiara Ferragni-ն, Twinset-ը: Մենք փորձում ենք նորաձևությանը համահունչ ընթանալ և այնպես անել, որ յուրաքանչյուր հաճախորդ գտնի իր ոճին համապատասխան հագուստ՝ թե՛ դասական, թե՛ ամենօրյա և թե՛ հատուկ առիթների համար։ Նաև համագործակցում ենք Aletta ապրանքանիշի հետ, որը ներկայացնում է հագուստ դպրոցականների համար:
Հավաքածուի ընտրությանը մեծ ուշադրություն եմ դարձնում ինքս և այդ գործը ստանձնում եմ ես, քանի որ կարևորում եմ, որ այն հավաքածուն, որը ներկայացվելու է խանութ-սրահում լինի շատ յուրահատուկ, ինքնատիպ և միայն լավագույն նմուշները ներկայացվեն: Իհարկե, երբ հաճախորդների կողմից դրական արձագանքը լինում է` շատ գոհացուցիչ է, երբ արտահայտվում են, որ մեր խանութ-սրահում գտնում են այնպիսի մոդելներ, կոնկրետ տվյալ անպրանքանիշից, որը այլ երկրներում չեն հանդիպել, ինչը փաստում է, որ շատ հատուկ ձևով է կատարվում ամեն ապրանքի ընտրությունը: Մենք, միևնույն ժամանակ, ապահովում ենք ճիշտ համադրությունը, որպեսզի յուրաքանչյուր կտոր, հագուստ կարողանանք համադրել ամբողջական տեսք ստանալու համար:
Չենք մոռանում աքսեսուարների (փողկապ, տաբատաձիգ գոտի, շարֆեր, գլխարկներ, մազակալներ, մազօղակներ, զուգագուլպաներ և գուլպաներ) և կոշիկների մասին, որպեսզի մեր հաճախորդներն իրենց total look-ն ամբողջովին ստանան:
Անտեսված չեն նաև նորածինները։ Ունենք հետաքրքիր նվեր-հավաքածուներ, որոնք արդեն իսկ տուփերով են և գեղեցիկ են նվեր մատուցելու համար, հագուստ, աքսեսուարներ, ծածկոցներ, փափուկ վերմակներ և այլ շատ իրեր նորածինների համար, ընդհուպ մինչև հիվանդանոցից դուրսգրման համար նախատեսված հատուկ ծրարներ և այլն:
Հավելեմ, որ մեր խանութ-սրահի հաջողության գրավականը մեր պրոֆեսիոնալ թիմն է, և մեր հաջողությունների համար նրանց շատ շնորհակալ եմ»:


Prince Princess-ի 7-ամյակի միջոցառմանը հրավիրված էին բազում հյուրեր, ներկա էին նաև խանութ-սրահի հավատարիմ հաճախորդները, ովքեր իրենց կարծիքը հայտնեցին և նշեցին, որ շատ գոհ են թե՛ մշտապես հետաքրքիր ու նոր տեսականուց, թե՛ հագուստի բարձր որակից և հարմարավետությունից:
Prince Princess-ի հիմնադիր տնօրեն Գայանե Ծառուկյանը հավելեց, որ իր համար այս գործով զբաղվելը շատ հետաքրքիր է, և լինելով 3 երեխաների մայր՝ արդեն իսկ ունի մեծ փորձառություն, թե ինչն է պրակտիկ, ինչը` հարմարավետ և ինչ են սիրում կրել երեխաները:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել