Tert.am-ը գրում է.

Այս լուրը երկու տարբեր հարթությամբ կարելի է գնահատել` քաղաքական և իրավական, որոնք սերտորեն փոխկապակցված են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցմանը։

Քաղաքական հարթությունում դիտարկելիս, ըստ Ռուբեն Մելիքյանի, ամեն ինչ ակնհայտ է. իշխող քաղաքական ուժն իր առջև դրել է քաղաքական խնդիր` հեռացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, և իրեն հասու բոլոր միջոցները` օրինական, թե անօրինական, պատրաստ է կիրառել այդ քաղաքական խնդրի լուծման համար: «Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ի ներկայացրած դիմումը, և հիմա իշխող քաղաքական ուժը նոր փորձ է կատարում` ավելի անհեթեթ բովանդակությամբ հեռացնելու Հրայր Թովմասյանին»,-պարզաբանեց իրավաբանը:

Հարցին` եթե սա իշխող քաղաքական ուժի փորձն է` Հրայր Թովմասյանին հեռացնելու, ապա ինչ կապ ունի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ` Արման Բաբաջանյանի վերջին շրջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ինքը շատ ավելի «իմքայլական» է, քան բոլոր «իմքայլականները» միասին վերցրած, ուստի որևէ հակասություն չկա Արման Բաբաջանյանին համարելու «Իմ քայլի» քաղաքական խնդիրների լուծմանը նպաստող գործիչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել