Սիրիայում զգալիորեն աճել Է Մոսկվայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետեւանքներն առայժմ դժվար Է կանխատեսել: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ:

«Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, ապա արդեն հարկավոր Է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել Է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել Է նա: «Այդ զարգացման հետեւանքներն այսօր դեռեւս հնարավոր չԷ կանխատեսել»,- ընդգծել Է նա:

«Արդեն միայն ուշադրության առնելով «Իսլամական պետությունը»՝ Թուրքիայի ռազմական գործողությունը տանում Է նոր անորոշության»,- նշել Է Մերկելը: «Դա անորոշության Է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եվրոպայում»,- հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ Անկարայի գործողության հետեւանքով ԻՊ-ի կալանավորված մասնակիցները կարող են հայտնվել ազատության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել