Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Ռեջեբ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով լսել իրեն և հիմար չլինել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հոկտեմբերի 9-ին ուղարկված նամակում Թրամփն Էրդողանին հորդորում է նորմալ պայմանավորվածության գալ:
«Դու չես ուզում պատասխանատու լինել հազարավոր մարդկանց սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը քանդելու համար:
Ես բավական ջանքեր եմ գործադրել քո մի շարք խնդիրներ լուծելու համար… Գեներալ Մազլումը (Խմբ. Սիրիայի քրդերի հրամանատարներից մեկը) ցանկանում է բանակցել քեզ հետ և նա ցանկանում է զիջումներ անել, որը նախկինում երբեք չէր անի…
Պատմությունը լավ կհիշի քեզ, եթե ամեն ինչ ճիշտ ու մարդավարի անես: Պատմությունը քեզ որպես չարիք է հիշելու, եթե լավ բաները չլինեն: Քեզ ուժեղ տղա մի զգա: Հիմար մի՛ եղիր: Հետո կզանգեմ»: