Երկու օր առաջ լրացավ Իլհամ Ալիևի՝ պաշտոնապես իշխանության գալու 16-րդ տարին։
2003թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ նախագահ ընտրվելուց հետո, մեր արևելյան հարևանը արդեն հոկտեմբերի 31-ին Բաքվի «Գյուլիստան» պալատում պիտի երդվեր և իր ժողովրդի առաջ առաջին անգամ որպես Ադրբեջանի առաջին դեմք պիտի խոստովաներ, որ այդ երկրի ամենածանր խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է և ապա ի լուր բոլորի՝ հայտարարեր, որ «ինչ գնով էլ լինի, Ադրբեջանը պետք է ազատագրի իր տարածքները»։
Հավատալ, որ Ալիևը ապրում է անմահի հոգեբանությամբ և չի արել ոչինչ իր երդմանը հավատարիմ մնալու համար, միամտություն կլինի։
Պարզապես իր դիմաց կանգնածների մեջ էլ եղել են ու կան երդվյալներ, որոնք Ալիևի «ինչ գնով էլ լինի»-ին տվել են «ոչ մի գնով» պատասխանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10216260751132215
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել