Ռոմանտիկ ֆիլմերը մեզ «սովորեցնում» են, թե ինչպիսին պետք է լինի ամուսնության առաջարկությունը. գեղատեսիլ, ցանկալի է՝ ռոմանտիկ հիշողություններ արթնացնող վայր, ընթրիք կամ զբոսանք, ինչին հաջորդում է այդ կարևոր պահը. տղամարդն իջնում է մեկ ծնկի վրա և դեպի կինն է մեկնում ադամանդե մատանին:

Բայց ինչո՞ւ ադամանդե մատանի: Հարցրեք յուրաքանչյուրին և կլսեք տարատեսակ պատմություններ, թե որքան հին է ավանդությունը, կամ որ ադամանդը խորհրդանշում է սիրո մաքրությունը և այլն: Իսկ իրականությունը բոլորովին այլ է:

Ամուսնության առաջարկություն անելիս կնոջն ադամանդե մատանի նվիրելու ավանդույթն ունի մոտ 100 տարվա պատմություն: 1938 թվականին De Beers ընկերությունը, որը զբաղվում է բնական ադամանդների մշակմամբ և վաճառքով, լայնածավալ գովազդային արշավ մեկնարկեց: Գովազդում ասվում էր․ «Ինչպե՞ս կարող եք երկու ամսվա աշխատավարձը դարձնել հավերժ: Ադամանդե նշանադրության մատանի:

Երբ դուք գտնում եք ձեր երազանքների կնոջը, նվիրեք նրան իր երազանքների ադամանդը»:

Հետաքրքիր է, որ այդ ժամանակներից ի վեր նշանադրությանը մատանի նվիրելն ամենատարածված ավանդույթներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել